ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

.

Էկո մաքրումը իրականացվում է Green Earth տեխնոլոգիայով: LAVARE ընկերությունը կարևորելով շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրը՝ իր գործունեությունն իրականացնում է համաձայն Green Earth տեխնոլոգիայի, քանզի Green Earth տեխնոլոգիայով մաքրման դեպքում չեն օգտագործվում քիմիական հավելումներ, որոնք վնաս են հասցնում բնությանը: Այս գործընթացում որպես մաքրող միջոց օգտագործվում է հեղուկ սիլիկոնը, ինչը քիմիապես իներտ է, և չի անդրադառնում գործվածքային մանրաթելերի վրա: 

Թավշյա, մորթե, կաշվե և նման հատուկ խնամք պահանջող իրերի մաքրումը իրականացվում է խոնավ մաքրման հատուկ եղանակով, որի շնորհիվ հագուստը ոչ միայն դառնում է կատարյալ մաքուր, չի վնասվում մաքրման ժամանակ, այլ նաև թարմանում է գույները, տեքստուրան և այն ձեռք է բերում կատարյալ նոր տեսք: 

Հատուկ նյութով մշակման արդյունքում հագուստը, կոշիկները, անձրևանոցը և ցանկացած այլ իր դառնում են կայուն հեղուկների ներգործության նկատմամբ, ինչը հնարավորություն է տալիս որպեսզի կոշկները և հագուստը չթջվեն նույնիսկ առատ ձյան կամ անձրևի պայմաններում: 

Քիմմաքրումը չոր մաքրման ամենամատչելի տերբերակն է: Մաքրում իրականացվում է բարձրորակ նյութերով, ինչի շնորհիվ հագուստը հագուստը զերծ է մնում դասական քիմմաքրմանը հատուկ տհաճ հոտից: Բայց սա դեռ ամենը չէ, այս մաքրման ընթացքում հագուստը անցնում է նաև անտիստատիկ և հակացեցային մշակում: 

Հարսանյաց և երեկոյան ցանկացած բարդ ձևածքի և մանր դետալներ պարունակող զգեստների մաքրումն իրականացվում է անհատական մոտեցմամբ: Նման հատուկ խնամք պահանջող զգեստների մաքրումը կատարվում է առաջատար մասնագետի կողմից՝ առանց ավտոմատացված սարքավորումների օգտագործման:  

Lavare սրահում գործող Պրոֆեսիոնալ կարի արտադրամասում կատարում են ոչ միայն հագուստի ձևափոխում, այլ նաև ընդունվում են հագուստի մոդելավորման և պատրաստման պատվերներ: 

Լվացքի ընթացքում չի օգտագործվում քլոր և քիմիական այլ հավելումներ, այն իրականացվում է բացառապես հիպոալերգիկ, չեզոք բույրով և թթվածնային սպիտակեցնող գերմանական նյութերով: 

Արդուկումը իրականացվում է հատուկ բարձրորակ գերմանական սարքավորումների և արդուկ-մանեկենների միջոցով, ինչը բացառում է արդուկման արդյունքում առաջացող անցանկալի ծալքերն ու փայլը: 

Այս ծառայությունը պատվիրելու դեպքում հագուստը ենթարկվում է լրացուցիչ մշակման հատուկ նյութի միջոցով, ինչը կանխարգելում է հետագայում դրանում ցեցի առաջացումը և բազմացումը: 

Հատուկ բարձրորակ գերմանական նյութերի օգնությամբ հեռացվում է ցանկացած կեղտաբծեր ինչպիսիք են ՝ նռան հյութից, յուղից, գինուց, թանաքից առաջացած և մինչ օրս անանցանելի համարվող կեղտաբծերը: Մաքրման արդյունքում հագուստը չի կորցնի իր որակական առանձնահատկություններն ու տեսքը:

Ներկումն իրականացվում է բացառապես գերմանական բարձրորակ նյութերով, որի շնորհիվ նույնիսկ բազմաթիվ լվացումներիվ հետո այն պահպանում է իր գույները և չի խունանում: Առկա է ավելի քան 20 գունային երանգ: 

Aqua մաքրումը խոնավ մաքրման լավագույն եղանակն է, քանզի վերջինիս դեպքում հագուստը չի դեֆորմացվում և չի կորցնում իր որակական առանձնահատկությունները: Այս եղանակը ցուցված է նուրբ խնամք պահանջող տեքստիլի համար: