ՄԵՆՔ
Հաշվի առնելով հագուստի մաքրման ծառայությունների միջազգային շուկայում նորարարական էկո մաքրման տեխնոլոգիայի կիրառումը և զարգացումը ՝ LAVARE ընկերությունը Հայաստանում ևս մեկնարկեց հագուստի մաքրման ծառայություններ մատուցող առաջադեմ կենտրոնի ստեղծումը:
Կենտրոնի աշխատանքի գլխավոր նպատակն է մատուցել որակյալ ծառայություններ՝ միևնույն ժամանակ չվնասելով մարդկանց և շրջակա բնությանը: Ընկերության գործունեության ամենակարևոր և հիմնարար պայմանը` կատարվող աշխատանքի որակն ու հաճախորդների գոհունակությունն է: Մեզ մոտ աշխատում են փորձառու մասնագետներ, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի: Մենք համագործակցում ենք որակյալ ու ճանաչված գերմանական և իտալական ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Top Clean, Eazy Clean, Veit , IPSO ընկերությունները: