Սարքավորումներ
Lavare մաքրման սրահը հագեցած է եվրոպական բարձրակարգ սարքավորումներով և մաքրող նյութերով, որոնք ոչ միայն արդյունավետ մաքրում են իրականացնում, այլ նաև չեն փչացնում հագուստը: Այստեղ մաքրման գործընթացը իրանացվում է խոնավ մաքրման, քիմմաքրման և էկոմաքրման տեխնոլոգիաների միջոցով , որոնցից յուրաքնչյուրն իրականացվում է համապատասխան սարքավորման միջոցով: Չոր քիմմաքրումն իրականացվում է Իտալական խոշորագույն FMB GROUP ընկերության կողմից արտադրվող Top clean ապրանքանիշի սարքավորուման միջոցով, որը լավագույնս է համապատասխանում պերքլորէթիլենով մաքրման համար: Այս սարքավորումները լինում են երկբաք կամ եռաբաք, մի շարք այլ անհրաժեշտ զտիչներով, 10-ից մինչև 40 կգ ներբեռնվածությամբ:
Էկո մաքրումն իրականացվում է գերմանական Eazy Clean սարքվորման միջոցով, որը հանդիսանում է ժամանակակից ալտերնատիվ մաքրող միջոցնով (YBP, D5) աշխատող լավագույն սարքավորումը: Սարքավորումները ամբողջությամբ մշակվել ու պատրաստվել են Գերմանիայում և համապատասխանում են գերմանական սանդարտներին: Սարքավորումները հանդիսանում են որակյալ մեքենաշինության լավագույն օրինակ՝ տալով հատուկ հնարավորություն օգտագործել ամենաառաջադեմ տեխնոլոգիան՝ տեքստիլի, կաշվի և մորթու մշակման համար:
Կեղտաբծերի մաքրման և ջերմային մշակման գործընթացը իրականացվում է գերմանական Veit ապրանքանիշի սարքավորումների միջոցով, որը տեքստիլի և թեթև արդյունաբերության սարքավորումների արտադրության ոլորտում ամենաճանաչված ընկերությունն է Գերմանիայում: Խոնավ մաքրման գործընթացը իրականացվում է Բելգիական IPSO սարքավորումներրի միջոցով: Ընկերությունը արդեն ավելին քան 40 տարի հանդիսանում է եվրոպական շուկայի առաջատարներից մեկը և առաջարկում է լվացող, չորացնող և արդուկող սարքավորումներ՝ տարբեր արտադրողական հզորություններով: