ԷԿՈ ՄԱՔՐՈՒՄ

LAVARE ընկերությունը, կարևորելով շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրը, իր գործունեությունն իրականացնում է համաձայն Green Earth տեխնոլոգիայի, քանզի «GreenEarth» տեխնոլոգիայով մաքրման դեպքում չեն օգտագործվում քիմիական հավելումներ, որոնք վնաս են հասցնում բնությանը:

«GreenEarth» տեխնոլոգիայով առաջին փորձարարական մաքրումը կատարվել է գիտահետազոտական լաբարատորիայի նկուղային հարկում՝ 1998 թ: Ոլորտի պիոներները, ովքեր երկար տարիներ աշխատել են չոր մաքրման տեխնոլոգիայով, փնտրում էին պերքլորէթիլեն նյութին փոխարինող այլ նյութ, որ շրջակա միջավայրի համար կլիներ անվտանգ: Գիտափորձերի արդյունքում, բացահայտելով, որ գոյություն ունի պերքլորէթիլենից ավելի անվտանգ այլընտրանքային նյութ՝ խումբը հիմնադրեց «GreenEarth»

«GREENEARTH» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ՄԱՔՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՀԵՂՈՒԿ ՍԻԼԻԿՈՆ, ՈՐԸ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼՈՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ ՏԱՐԱԼՈՒԾՎՈՒՄ Է ԵՐԵՔ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ՝

ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶ

ՋՈՒՐ

ԱՎԱԶ (SiO2)

ԻՆՉՆ ԷԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԴԱ ԱՆՎՆԱՍ Է

օդի, ջրի և հողի համար

«GREENEARTH» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱԳՈՒՍՏԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԵՒ ՄԱՔՈՒՐ ՏԵՍՔ՝ ԱՌԱՑ ՏՀԱՃ ՀՈՏԻ: ԱՅՍ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ՆԱԵՎ ԱՆՎՆԱՍ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ. ՀԵՂՈՒԿ ՍԻԼԻԿՈՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՇԱՄՊՈՒՆՆԵՐԻ, ՓԱՓԿԵՑՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՒ ԼՈՍՅՈՆՆԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԸ:

«GreenEarth» մաքրման շնորհիվ դուք ակնհայտ կարող եք տեսնել ձեր հագուստի գույների և որակի տարբերությունը: գույները չեն խամրում , սպիտակը չի դեղնում և ոչ էլ մոխրագույն է դառնում, նույնիսկ կրկնակի մաքրման դեպքում, ինչը որ լինում է ավանդական չոր մաքրման ժամանակ: Նույնիսկ ամեն ինչ ավելի լավ է թվում հյուսվածքները հարթ և մետաքսանման են լինում, բլուզները փափուկ և ձգվող: Կա գիտական բացատրություն, թե ինչու է «GreenEarth» տեխնոլոգիայով չոր մաքրումից հետո հագուսը ավելի լավ տեսք ունենում. այս գործընթացում որպես մաքրող միջոց օգտագործվում է հեղուկ սիլիկոնը, ինչը քիմիապես իներտ է, և չի անրադառնում գործվածքային մանրաթելերի վրա: Դա պարզապես ախտահանում է ձեր հագուստը, զգուշորեն հեռացնում կեղտը և յուղային լաքաները:

«GreenEarth»տեխնոլոգիան խորհուրդ է տրվում կիրառել նաև կաշվե, մետաքսյա, թավշյա, մորթե և հատուկ խնամք պահանջող այլ հագուստների դեպքում: Այսօր ավելի քան 550 մլն ֆունտ հագուստ արդեն մաքրվել է «GreenEarth» մաքրման համակարգով: